Հոլանդի սուպեր բենեֆիսը! «Ման. Սիթին» ջախջախեց «Լիվերպուլին» 🎥
Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» սեփական դաշտում 4:0 հաշվով ջախջախեց «Լիվերպուլին»։
«Քաղաքաբնակներից» փայլեց թիմի առաջատարներից Էրլինգ Հոլանդը` գրանցելով հեթ-տրիկ։
Նորվեգացի հարձակվողը նախորդ հեթ-տրիկը գրանցել էր 2024թ. օտոստոսի 31-ին` Անգլիայի Պրեմիեր լիգայի հերթական խաղում երեք անգամ գրավելով «Վեսթ Հեմի» դարպասը։
Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմից մեկ գոլ էլ խփեց Անտուան Սեմենյոն։
Այսպիսով, մանկունիական գրանդը դուրս եկավ գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml