Հոլանդի ու Շերկիի տպավորիչ բենեֆիսը! «Ման. Սիթին» խոշոր հաշվով հաղթեց «Քրիստալ Փելասին» 🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի 2026/27 մրցաշրջանի երկրորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» մրցակցի դաշտում 4:1 հաշվով հաղթեց «Քրիստալ Փելասին»։
«Քաղաքաբնակներից» փայլեցին Էռլինգ Հոլանդն ու Ռայան Շերկին` գրանցելով դուբլ։
Էնցո Մարեսկայի գլխավորած թիմից երկու գոլային փոխանցում կատարեց Ֆիլ Ֆոդենը։
Հյուրերի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման ինքնագոլ գրանցեց։
Մանկունիական գրանդը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ` 6 միավորով գլխավորելով մրցաշարային աղյուսակը։
«Փելասը» մեկնարկային երկու խաղում էլ պարտվել է և վերջինն է` 20-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml