Հոլանդի ու ԿԴԲ-ի գերանհավանական բենեֆիսը! Ման. Սիթին ջախջախեց Լութոնին 🎥

Հոլանդի ու ԿԴԲ-ի գերանհավանական բենեֆիսը! Ման. Սիթին ջախջախեց Լութոնին 🎥

28/02/2024 - 01:52

Անգլիայի գավաթի 1/8 եզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս մրցեց «Լութոն Թաունի» դեմ։

«Քաղաքաբնակները» պարզապես փայլուն հանդիպում անցկացրին` մրցակցին ջախջախելով 6:2 հաշվով։

Պեպ Գվարդիոլայի թիմից անհավանական հանդիպում անցկացրեց Էրլինգ Հոլանդը` դառնալով պենտա-տրիկի հեղինակ։ Մեկ գոլ էլ խփեց Մատեո Կովաչիչը։

Հատկանշական է, որ «Սիթիի» կազմից ասիստների պոկեր արեց Կևին դե Բրույնեն` բոլոր դեպքում օգնելով աչքի ընկնել Հոլանդին։

«Լութոնի» կազմից դուբլի հեղինակ դարձավ Ջորդան Կլարկը։

Այսպիսով, «Մանչեսթեր Սիթին» դուրս եկավ Անգլիայի գավաթի 1/4 եզրափակիչ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023