Հոլանդի հերթական բենեֆիսը. «Ման. Սիթին» խոշոր հաշվով հաղթեց «Ման. Յունայթեդին» 🎥

Հոլանդի հերթական բենեֆիսը. «Ման. Սիթին» խոշոր հաշվով հաղթեց «Ման. Յունայթեդին» 🎥

14/09/2025 - 21:24

Անգլիայի Պրեմիեր լիգայի չորրորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական դաշտում 3:0 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»։

«Քաղաքաբնակներից» դուբլ գրանցեց Էրլինգ Հոլանդը։ Նորվեգացի հարձակվողը վերջին չորս պաշտոնական խաղերում 9 գոլ է խփել։

Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմից մեկ անգամ էլ աչքի ընկավ Ֆիլ Ֆոդենը։

«Սիթին» միավորների քանակը հասցրեց 6-ի` բարձրանալով 8-րդ տեղ, «Յունայթեդը» 4 միավորով 14-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025