Հոլանդը պենտա-տրիկ գրանցած միայն երրորդ ֆուտբոլիստն է ՉԼ-ում
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Մանչեսթեր Սիթին» 7:0 հաշվով ջախջախեց «Լայպցիգին»։
«Քաղաքաբնակների» կազմից փայլուն հանդիպում անցկացրեց նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը, ով դարձավ պենտա-տրիկի հեղինակ` մրցակցի դարպասն ուղարկելով 5 գնդակ։
Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, 22-ամյա գոլահարը դարձել է միայն երրորդ ֆուտբոլիստը, ով Չեմպիոնների լիգայի շրջանակում պենտա-տրիկ է գրանցել։
Մինչ այս մրցաշարի շրջանակում միայն Լեո Մեսսիին (2012 թ.) և «Շախտյորի» նախկին հարձակվող Լուիս Ադրիանոյին (2014 թ.) էր հաջողվել մեկ խաղում 5 անգամ գրավել մրցակցի դարպասը։
Նշենք, որ Մեսսին 5 գնդակ ուղարկել է «Բայերի» (7:1), իսկ Ադրիանոն` բելառուսական ԲԱՏԷ-ի (7:0) դարպասը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էրլինգ Հալանդ, Լեո Մեսսի, Լուիս Ադրիանո, Մանչեսթեր-Սիթի, Չեմպիոնների-լիգա