Հոլանդը ՉԼ-ում խփած գոլերի քանակով շրջանցեց բազմաթիվ լեգենդար ֆուտբոլիստների
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Մանչեսթեր Սիթին» 7:0 հաշվով ջախջախեց «Լայպցիգին»։
«Քաղաքաբնակների» կազմից փայլուն հանդիպում անցկացրեց նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը, ով դարձավ պենտա-տրիկի հեղինակ` մրցակցի դարպասն ուղարկելով 5 գնդակ։
Հոլանդը Չեմպիոնների լիգայի շրջանակում խփած գոլերի քանակը հասցրեց 33-ի և այդ ցուցանիշով շրջանցեց բազմաթիվ բազմաթիվ լեգենդար ֆուտբոլիստների։
Խոսքը Ժան-Պիեր Պապենի, Էդին Ջեկոյի, Ռայան Գիգսի (բոլորը` 28 գոլ), Ռոյ Մակայի, Դավիդ Տրեզեգեի, Պատրիկ Կլույվերտի (բոլորը` 29 գոլ), Պակո Խենտոյի, Անտուան Գրիզմանի, Սամուել Էտոյի, Ուեյն Ռունիի, Կակայի (բոլորը` 30 գոլ) և Արյեն Ռոբենի (31 գոլ) մասին է։
Նշենք, որ Հոլանդի հաջորդ «զոհը» Ֆերնանդո Մորիենտեսն է, ով Չեմպիոնների լիգայի շրջանակում նույնպես խփել է 33 գոլ։
Հավելենք, որ մրցաշարի պատմության լավագույն ռմբարկուն, խփած 140 գոլով, Կրիշտիանու Ռոնալդուն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անտուան-Գրիզման, Արյեն Ռոբեն, Դավիդ Տրեզեգե, Էդին-Ջեկո, Էրլինգ Հալանդ, Ժան-Պիեր Պապեն, Կակա, Մանչեսթեր-Սիթի, Ուեյն-Ռունի, Չեմպիոնների-լիգա, Պակո Խենտո, Պատրիկ Կլույվերտ, Ռայան Գիգզ, Ռոյ Մակայ, Սամուել-Էտո՛Օ, Ֆերնանդո Մորիենտես