Հոլանդական անվանի ակումբը հաստատել է, որ հետաքրքրված է Զախարյանի ծառայություններով
Հոլանդական Էրեդիվիզիայի գործող չեմպիոն «Ֆեյենորդի» ներկայացուցիչները հաստատել են, որ հետաքրքրված են «Դինամո Մոսկվայի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի ծառայություններով։
«Չորեքշաբթի օրվանից նորություններ տարածվեցին Արսեն Զախարյանի` «Ֆեյենորդ» տեղափոխության վերաբերյալ։ Այո՛, մեր ակումբը հետևում է նրան, սակայն որևէ բանակցություններ դեռ չենք սկսել։
Ներկա պահին այլ բան չենք կարող հայտնել այդ ֆուտբոլիստի վերաբերյալ»,- նշել է «Ֆեյենորդի» մամուլի ծառայության ներկայացուցիչը Sport.ru-ի հետ զրույցում։
Նշենք, որ «Դինամոն» սահմանել է 20-ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը։
Ըստ РБК-ի տեղեկությունների` մոսկովյան ակումբի ու Զախարյանի միջև գործող պայմանագրում առկա է նաև հրաժարագնի կետ, որը կազմում է 25 մլն եվրո։
Այդուհանդերձ, «Ֆեյենորդը» գործարքի դիմաց պատրաստ է վճարել միայն 14-15 մլն եվրո։
Հավելենք, որ Արսեն Զախարյանը «Դինամոյի» սան է, որի կազմում անցկացրել է 84 հանդիպում` դառնալով 17 գոլի և 24 գոլային փոխանցման հեղինակ
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արսեն Զախարյան, Դինամո Մոսկվա, տրանսֆերներ, Ֆեյենորդ