Հոգևորականները դեմ են Նապոլիի մարզադաշտի անվանափոխությանը
Դեկտեմբերի 4-ին հայտնի դարձավ, որ «Նապոլիի» մարզադաշտը անվանափոխվել է Դիեգո Արմանդո Մարադոնայի անունով, ով կյանքից հեռացել է նոյեմբերի 25-ին։ Այժմ մարզադաշտը կոչվելու է «Դիեգո Արմանդո Մարադոնա»։
Ինչպես տեղեկացնում է Ilmatino.it-ը, մի շարք հոգևորականներ դեմ են եղել մարզադաշտի անվանափոխությանը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ հոգևորականներըը Նեապոլի արքեպիսկոպոսին նամակ են գրել՝ խնդրելով, որ կանխեն անվանափոխության գործընթացը։ Մարզադաշը մինչ անվանափոխությունը կոչվում էր «Սան Պաոլո»՝ ի պատիվ Սուրբ Պողոս արքեպիսկոպոսի։
Նշվում է, որ կաթոլիկ եկեղեցու ծառայողները պատրաստ են փոխզիջման և առաջարկում են, որ մարզադաշտը կոչվի «Սան Պաոլո-Մարադոնա»։
Հիշեցնենք, որ Նեապոլի քաղաքային խորհուրդը դեկտեմբերի 4-ին պաշտոնապես հայտնել է մարզադաշտի անվանափոխության մասին, սակայն հրապարակված պաշտոնական փաստաթղթում որևէ կետ չկար, որ «Սան Պաոլո» անվանումը մնալու է։
# Դիեգո Արմանդո Մարադոնա, Նապոլի