Հրանտ-Լեոն Ռանոսի հեթ-տրիկը Բորուսիա II-ի կազմում 🎥
Գերմանիայի ռեգիոնալ լիգայի` չորրորդ դիվիզիոնի, 9-րդ տուրում Մյոնխենգալդբախի «Բորուսիայ» երկրորդ թիմը հյուրընկալվելիս 4:2 հաշվով հաղթել է «Բոխոլտին»։
Հյուրերի կազմից հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը, որը դարձել է հեթ-տրիկի հեղինակ։
21-ամյա ֆուտբոլիստը Ռեգիոնալ լիգայի ընթացիկ մրցաշրջանում առաջին հանդիպմանն էր մասնակցում։
«Բորուսիա II»-ը հաղթանակից հետո վաստակել է 18 միավոր և 5-րդ տեղում է մրցաշարային աղյուսակում։ «Բոխոլտը» 10 միավորով 13-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Բորուսիա Մյունխենգլադբախ, Բորուսիա Մյունխենգլադբախ II, Գրանտ-Լեոն Ռանոս, Ռեգիոնալ լիգա