Հիանալի ֆուտբոլ Փարիզում. Բավարիան հյուրընկալվելիս հաղթեց ՊՍԺ-ին 🎥
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Բավարիան» Փարիզում հյուրընկալվելիս մրցեց ՊՍԺ-ի դեմ։
Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. մյունխենյան ակումբին հաղթանակ պարգևեց 53-րդ րոպեիմ Կինգսլի Կոմանի խփած գոլը։
Նշենք, որ մինչև 73-րդ րոպեն «Պարի Սեն-Ժերմենի» խաղում ոչինչ չէր ստացվում, սակայն Քրիստոֆ Գալտիեի թիմը խաղավերջում լուրջ ճնշում էր գործադրում մրցակցի դարպասի ուղղությամբ։
83-րդ րոպեին ՊՍԺ-ին նույնիսկ հաջողվեց խփել պատասխան գնդակը, սակայն հանդիպման գլխավոր մրցավար Էնթոնի Թեյլորը Կիլիան Մբապեի խփած գոլը Նունու Մենդեշի խաղի դուրս իրավիճակում գտնվելու պատճառով չարձանագրեց։
Պետք է նշենք, որ Լեո Մեսսին ու Կիլիան Մբապեն էլ վրիպեցին բավական նպաստավոր դիրքերից։
Ի վերջո, «Բավարիան» դիմացավ մրցակցի ճնշմանը` հաղթելով 1:0 հաշվով։
Վերջում ավելացնենք, որ այս իմակայության պատասխան հանդիպումը կկայանա մարտի 8-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Լեո Մեսսի, Կիլիան-Մբապե, Կինգլսի Կոման, Յուլիան Նագելսման, Նեյմար, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ, Քրիստոֆ Գալտյե