Հերթական սարսափելի ապտակը. Հայաստանի ջախջախիչ պարտությունը Պորտուգալիայից 🎥
Աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի վերջին` 6-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Պորտուի «Դրագաու» ստադիոնում հյուրընկալվելիս 1:9 հաշվով ջախջախիչ պարտություն կրեց Պորտուգալիայից։
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմի միակ գոլը 18-րդ րոպեին խփեց Էդուարդ Սպերցյանը։
Պորտուգալացիներից հեթ-տրիկ գրանցեցին Բրունու Ֆեռնանդեշն ու Ժոաու Նևեշը, իսկ Ռենատու Վեյգան, Գոնսալու Ռամուշն ու Ֆրանսիշկու Կոնսեյսաուն աչքի ընկան մեկական անգամ։
Պորտուգալիայի հավաքականը միավորների քանակը հասցրեց 13-ի, խմբում գրավեց առաջին տեղը` նվաճելով Մունդիալի ուղեգիր։
Հայաստանի հավաքականը 3 միավորով զբաղեցրեց վերջին` չորրորդ տեղը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml