Հաստատվել է Իսպանիայի Սուպերգավաթի 2022 թ. խաղարկության ժամանակացույցը

Հաստատվել է Իսպանիայի Սուպերգավաթի 2022 թ. խաղարկության ժամանակացույցը

05/01/2022 - 17:25

Հունվարի 12-16-ը Սաուդյան Արաբիայում տեղի կունենա Իսպանիայի Սուպերգավաթի 2022 թ. խաղարկությունը։

Մրցաշարին մասնակցելու են 4 ակումբներ` «Ատլետիկո Մադրիդը» (Լա լիգայի գործող չեմպիոն), «Ռեալ Մադրիդը» (Լա լիգայի գործող փոխչեմպիոն), «Բարսելոնան» (Իսպանիայի գործող գավաթակիր) և «Ատլետիկ Բիլբաոն (Իսպանիայի գավաթի եզրափակիչի մասնակից)։

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն հաստատել է մրցաշարի անցկացման ժամանակացույցը.

«Ռեալ Մադրիդ» – «Բարսելոնա» – հունվարի 12, 23:00

«Ատլետիկո Մադրիդ» – «Ատլետիկ Բիլբաո», հունվարի 13, 23:00

Նշենք, որ մրցաշարի եզրափակիչը կկայանա հունվարի 16-ին` Երևանի ժամանակով 22:30-ից սկսած։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022