Հաստատվել է առաջիկա Էլ Կլասիկոյի մրցավարական անձնակազմը
Հոտկեմբերի 24-ին` իսպանական Լա լիգայի 10-րդ տուրի շրջանակում` Երևանի ժամանակով 18:15-ից սկսած, կկայանա հերթական Էլ Կլասիկոն, որի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ կմրցի «Ռեալ Մադրիդի» դեմ։
Ինչպես տեղեկացնում է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, այդ հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Խոսե Մարիա Սանչես Մարտինեսը, ում եզրերում կօգնեն Ռաուլ Մարտինեսն ու Խոսե Գալյեգո Մարտինեսը։ Հանդիպման չորրորդ պաշտոնյա է նշանակվել Խոսե Մարտինես Մոտնալբանը։
VAR համակարգի սենյակում կաշխատեն Խոսե Լուիս Գոնսալես Գոնսալեսը և Իգնասիո Իգլեսիաս Վիլյանուևան։
Հավելենք, որ Խոսե Մարիա Սանչես Մարտինեսի համար սա լինելու է արդեն 5-րդ Էլ Կլասիկոն։ Նախորդ 4 դեպքերից երեքն ավարտվել է «Բարսելոնայի», իսկ մեկը` «Ռեալի» հաղթանակով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Էլ Կլասիկո, Լա-լիգա, Խոսե Մարիա Սանչես Մարտինես, Ռեալ Մադրիդ