Հանցագործները ծեծի են ենթարկել Օբամեյանգին` թալանելով նաև նրա բնակարանը
«Բարսելոնայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը հայտնվել է անչափ տհաճ իրավիճակում։
Ինչպես տեղեկացնում է El Pais-ը, նվազագույնը 4 զինված անձինք ներխուժել են գաբոնցի ֆուտբոլիստի տան հարակից այգի, որտեղ նրան ծեծի են ենթարկել և զենքով սպառնացել իրեն ու կնոջը։
Բացի դրանից, հանցագործները կոտրել են ֆուտբոլիստի տանը գտնվող չհրկիզվող պահարանը, որտեղից իրենց հետ տարել են թանկարժեք զարդեր և գումար, ինչից հետո դիմել են փախուստի։
Դեպքի առթիվ Օբամեյանգը դիմել է իրավապահ մարմիններին։ Այժմ կատարվում է հետաքննություն, իսկ ոստիկանները փնտրում են հանցագործներին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Պիեր-Էմերիկ-Օբամեյանգ