Հանրահայտ մրցավարն ավարտում է կարիերան
Հանարահայտ հոլանդացի մրցավար Բյորն Կույպերսը հայտարարել է, որ օգոստոսի 7-ին սպասարկելու է իր վերջին հանդիպումը, ինչից հետո ավարտելու է կարիերան։
«Հոյակապ էր։ Ասում են` պետք է կանգ առնել գագաթնակետին, և այդ առումով սրանից լավ պահ չկա»,- 48-ամյա մրցավարի խոսքերը մեջբերում է լրագրող Քրիս Վիլիամսը։
Նշենք, որ օգոստոսի 7-ին կայանալու է Հոլանդիայի Սուպեր գավաթի հանդիպումը, որի շրջանկում մրցելու են «Այաքսն» ու ՊՍՎ-ն։
Հավելենք, որ Բյորն Կույպերսը Չեմպիոնների լիգայի շրջանակում երբևէ երկրորդ ամենաշատ հանդիպում սպասարկած մրցավարն է, ում ակտիվում կա 59 հանդիպում։ Նա զիջում է միայն Ֆելիքս Բրիխին (63 խաղ), ով էլ վերջերս հայտարարեց, որ ավարտում է միջազգային կարիերան։
Կույպերսը 2014 թ. սպասարկել է Չեմպիոնների լիգայի «Ռեալ Մադրիդ» 4:1 «Ատլետիկո Մադրիդ» եզրափակիչ հանդիպումը։
Բացի դրանից, հոլանդացի մրցավարի գլխավորությամբ է կայացել նաև վերջերս տեղի ունեցած Եվրո-2020-ի Իտալիա 1:1 (11 մ – 3:2) Անգլիա եզրափակիչ խաղը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բյորն Կյուպերս, ԵՎՐՈ-2020, Չեմպիոնների-լիգա