Հայտնի է Ֆեդե Վալվերդեի որակազրկման չափը

Հայտնի է Ֆեդե Վալվերդեի որակազրկման չափը

15/01/2020 - 15:42

«Ռեալի» ուրուգվայցի հենակետային կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն սուպերգավաթի եզրափակչի 115-րդ րոպեին ստացած կարմիր քարտի պատճառով որակազրկվել է 1 խաղով։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ կիսապաշտպանը բաց կթողնի 3-ից ավել հանդիպում, սակայն կարգապահական հանձնաժողովը հիմնվել է հանդիպման մրցավար Սանչես Մարտինեսի զեկույցի վրա՝ որոշելով կիսապաշտպանին որակազրկել մեկ խաղով:

Այսպիսով, Վալվերդեն բաց կթողնի միայն «Սևիլիայի» դեմ խաղը։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023