Հայտնի է, թե որ խաղահամարի   ներքո է հանդես գալու Ռոբերտ Լևանդովսկին Բարսելոնայի կազմում

Հայտնի է, թե որ խաղահամարի ներքո է հանդես գալու Ռոբերտ Լևանդովսկին Բարսելոնայի կազմում

05/08/2022 - 17:10

Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, ակումբի նորեկ Ռոբերտ Լևանդովսկին հանդես է գալու «9» համարի մարզաշապիկի ներքո։

Նախորդ մրցաշրջանում «9» համարը կրել է Մեմֆիս Դեպայը և այժմ հայտնի չէ, թե որ խաղահամարի ներքո է հանդես գալու հոլանդացի հարձակվողը։ Մեծ է հավանականությունը, որ 28-ամյա ֆուտբոլիստը կլքի «բլաուգրանայի» շարքերը։

Նշենք, որ 2011/12 մրաշրջանից սկսած` Լևանդովսկին հանդես է գալիս միայն «9» համարով։

Հավելենք, որ ավելի վաղ «Բարսելոնայի» կազմում «9» համարով հանդես են եկել այնպիսի լեգենդար ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Լուիս Սուարեսը, Զլատան Իբրահիմովիչը, Սամուել Էտո’օն, Պատրիկ Կլույվերտը, Ռոնալդոն, Ռոմարիոն, Հրիստո Ստոյիչկովը, Յոհան Կրոյֆը, Սեզար Ռոդրիգեսը և այլք։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022