Հայտնի է, թե որ դեպքում Բարսան կվաճառի Մեսսիին
«Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսին «Բավարիայից» 2։8 հաշվով կրած պարտությունից հետո լրջորեն մտածում է ակումբից հեռանալու մասին, սակայն «կապտանռնագույնները» չեն պատրաստվում հեշտությամբ բաց թողնել իրենց լեգենդին։
Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն կարծում է, որ չի կարելի Մեսսիին վաճառել։ Եթե արգենտինացի ֆուտբոլիստը պահանջի, որ ակումբը վաճառի նրա տրանսֆերը, ապա «Բարսելոնայի» ղեկավարները նրան կվաճառեն միայն այն դեպքում, եթե որևէ ակումբ վճարի նրա հրաժարագինը, որը կազմում է 700 մլն եվրո։
«Բարսելոնայում» կարծում են, որ Մեսսին դեռևս ակումբի հարձակման գծի գլխավոր դեմքն է։ Բացի դրանից, ակումբը Մեսսիի շնորհիվ ունի բազմաթիվ գովազդային պայմանագրեր և մտադիր չէ դրանք հենց այնպես բաց թողնի։
Հիշեցնենք, որ վերջերս արգենտինացի ֆուտբոլիստը և «բլաուգրանասի» նոր գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հանդիպում են ունեցել, ինչից հետո կատալոնական RAC1 ռադիկոյանին հաջողվել է պարզել հանդիպման մանրամասները։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Մեսսին Կումանին հասկացրել և ակնարկել է, որ մտադիր է հեռանալ ակումբից։
Իսկ ինչպես տեղեկացնում է արգենտինական Clarin պարբերականը, Լեո Մեսսին անչափ զայրացած է, որ այդ հանդիպման մանրամասները հայտնվել են համացանցում։
# Բարսելոնա, Լեո Մեսսի, Խոսեպ Մարիա Բարտոմեու, Ռոնալդ Կուման, տրանսֆերներ