Հայտնի է, թե ով է դառնալու «Ոսկե գնդակը» դափնեկիր
Հոկտեմբերի 30-ին Փարիզի Շաթլե թատրոնում կկայանա «Ոսկե գնդակի» ամենամյա մրցանակաբաշխությունը։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ մրցանակն ստանալու է «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լեո Մեսսին։
36-ամյա ֆուտբոլիստը մրցանակի դափնեկիր կդառնա 8-րդ անգամ, ինչը բացարձակ ռեկորդ է։
Աղբյուրի փոխանցմամբ` «Ինտեր Մայամին» ակումբի ղեկավարության, Մեսսիի և նրա ընտանիքի համար արդեն ամրագրել է դեպի Փարիզ չարտերային չվերթը։
Հավելենք, որ Մեսսին ավելի վաղ «Ոսկե գնդակի» դափնեկիր դարձել է նաև 2009, 2010, 2011, 2012, 2015, 2019 և 2021 թվականներին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լեո Մեսսի, Ոսկե-գնդակ, Ֆաբրիցո Ռոմանո