Հայտնի է, թե ինչու են վիճել Սթերլինգն ու Գոմեսը
Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ի լրագրող Ռոբ Դորսթերը, հայտնի է դարձել թե Անգլիայի հավաքականի ճամբարում ինչու են կոնֆլիկտ ունեցել Ռահիմ Սթերլինգն ու Ջո Գոմեսը։
Սթերլինգը Գոմեսին ասել է. «Դու հիմա քեզ զիլ տղա ես զգում, չէ՞»:
Ըստ լրագրողի՝ բոլորը ծիծաղել են, քանի որ կարծել են, որ դա կատակ է, բայց Սթերլինգը ոչ միայն ժպիտի ոչ մի նշույլ ցույց չի տվել, այլև մոտեցել է Գոմեսին և բռնել նրա պարանոցից։ «Լիվերի» պաշտպանն այդ ամենին պատասխանել է ագրեսիվ կերպով։ Նրանց բաժանել են թիմակիցները։
Հիշեցնենք, որ այդ միջադեպից հետո, Սթերլինգը հեռացվել է «Երեք առյուծների» ճամբարից և չի մասնակցի ԵՎՐՈ 2020-ի որակավորման փուլի Մոնտենեգրոյի դեմ հանդիպմանը։
# Անգլիայի հավաքական, Ջո Գոմես, Ռահիմ-Սթերլինգ