Հայտնի է, թե ԱՊԼ-ի ակումբները երբ կվերսկսեն մարզումները
Անգլիական Պրեմիեր լիգայի ակումբներն այսօր՝ մայիսի 18-ին, միաձայն կողմ են քվերակել մարզումների վերադարձի որոշմանը։
Ինչպես տեղեկացնում է Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքը, մարզումները կվերսկսվեն մայիսի 19-ից։ Ֆուտբոլիստները պետք է խիստ հետևեն բոլոր կանոններին՝ հետևելով սոցիալական հեռավորթյանը։ Ակումբներին թույլատրվել է մարզումներ անցկացնել փոքրաթիվ խմբերով, իսկ մեծ խմբերով մարզումների մասին դեռևս խոսք չկա։
Նշենք, որ Մեծ Բրիտանիայում գրանցվել է 244 հազար կորոնավիրուսի դեպք, մահացել են 34 հազարը։
# ԱՊԼ