Հայտնի է Եվրո-2020-ի լավագույն գոլը🎥
Հուլիսի 13-ին ՈՒԵՖԱ-ն իր պաշտոնական կայքում ներկայացրեց Եվրո-2020-ի «Լավագույն գոլ» մրցանակի հավակնորդներին, որի հաղթողը որոշվելու էր քվեարկության միջոցով։
Եվ ահա, ՈՒԵՖԱ-ն այսօր` հուլիսի 14-ին, հայտնեց, որ Եվրո-2020-ի լավագույն գոլ է ճանաչվել Չեխիայի հավաքականի հարձակվող Պատրիկ Շիկի` Շոտլանդիայի ընտրանու դարպասը դաշտի կենտրոնից խփած գնդակը։
Աղբյուրի փոխանցմամբ` 25-ամյա հարձակվողը քվեարկության արդյունքում ստացել է 800 հազար ձայն։
Հավելենք, որ Պատրիկ Շիկը Եվրո-2020-ի շրջանակում անցկացրած 5 խաղում դարձել է 5 գոլի հեղինակ և մրցաշարի լավագույն ռմբարկուների ցուցակում զբազեցրել 2-րդ հորիզոնականը` զիջելով միայն Պորտուգալիայի հավաքականի գոլահար Կրիշտիանու Ռոնալդուին, ում ակտիվում նույնպես կար 5 գնդակ, սակայն հենց 36-ամյա ֆուտբոլիստը ստացավ լավագույն ռմբարկուի մրցանակը, քանի որ, նախ, ի տարվերություն, իր չեխ գործընկորոջ, Ռոնալդուն 1 գոլային փոխանցում կատարել էր, ապա դաշտում ավելի քիչ ժամանակ էր անցկացրել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԵՎՐՈ-2020, Կրիշտիանու-Ռոնալդու, Շոտլանդիայի հավաքական, Չեխիայի հավաքական, Պատրիկ Շիկ, Պորտուգալիայի հավաքական