Հայտնի է դարձել Լիվերպուլի տրանսֆերային գլխավոր նպատակը
Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, հայտնի է դարձել «Լիվերպուլի» տրանսֆերային գլխավոր նպատակը։ Այդ ֆուտբոլիստը «Վուլվերհեմպտոնի» վինգեր Ադամա Տրաորեն է։
Աղբյուրի փոխանցմամբ՝ խաղացողին ցանկանում է ձեռք բերել մերսիսայդյան ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, ով կարծում է, որ Տրաորեն կուժեղացնի ակումբի հարձակման գիծը։ «Լիվերպուլի» ղեկավարներն էլ իրենց հերթին «գայլերին» խաղացողի տրանսֆերի դիմաց պատրաստ են վճարել 70 մլն եվրո։
Իսպանացի ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում բավականին բարելավել է իր խաղը՝ դուրս գալով նոր մակարդակի վրա։ Յուրգեն Կլոպին հատկապես տպավորում է Տրաորեի ֆիզիկական պատրաստվածությունը և տեխնիկական ունակությունները։
Նշենք, որ Ադամա Տրաորեն «Բարսելոնայի» սան է, սակայն 2015 թվականին լքել է կատալանոկան ակումբի մարզադպրոցը՝ տեղափոխվելով «Աստոն Վիլլա»։
24-ամյա վինգերն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցել է 43 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
# Ադամա Տրաորե, Լիվերպուլ, Յուրգեն-Կլոպ, Վուլվերհեմփթոն, տրանսֆերներ