Հայտնի է դարձել` ինչու է Մանեն հարվածել Սանեին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի առաջի խաղում «Մանչեսթեր Սիթիից» կրած պարտությունից հետո (0:3) «Բավարիայի» հանդերձարանում կոնֆլիկտ է տեղի ունեցել, որի ընթացքում մյունխենյան ակումբի հարձակվող Սադիո Մանեն հարվածել է իր թիմակից Լերոյ Սանեի դեմքին։
Ըստ Brut-ի լրագրող Պապե Մահմուդ Գուեի տեղեկությունների` Սանեն Մանեին անվանել է «սև կեղտ», ինչից հետո էլ կողմերի միջև բախում է տեղի ունեցել։
Հավելենք, ու տեղի ունեցածի պատճառով «Բավարիան» արդեն պատժել է սենեգալցի ֆուտբոլիստի` դուրս թողնելով Բունդեսլիգայի 28-րդ տուրում կայանալիք «Հոֆֆենհայմի» դեմ հանդիպման հայտացուցակից և տուգանելով նրան։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Լերոյ-Սանե, Չեմպիոնների-լիգա, Սադիո-Մանե