Հայտնի է դարձել, թե ինչու է Ռոնալդուն բաց թողել Ուդինեզեի դեմ գավաթային հանդիպումը

Հայտնի է դարձել, թե ինչու է Ռոնալդուն բաց թողել Ուդինեզեի դեմ գավաթային հանդիպումը

16/01/2020 - 13:17

Երեկ՝ հունվարի 15-ին, «Յուվենտուսը» Իտալիայի գավաթի 1/8 եզրափակչի խաղում Թուրինում 4։0 հաշվով ջախջախեց «Ուդինեզեին»։

Հանդիպումը բաց է թողել թուրինյան ակումբի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն։ Ակումբը պաշտոնական հայտարարության մեջ նշել է, որ խաղացողը հիվանդացել է սինուսիտով, ինչը քթի հարակից խոռոչների լորձաթաղանթի բորբոքումն է։

Խաղացողը այդ պատճառով չի կարողացել նույնիսկ ժամանել մարզադաշտ։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023