Հայտնի է դարձել, թե ինչու է Անգլիայի վճռորոշ 11-մետրանոցը վստահվել Սակային

Հայտնի է դարձել, թե ինչու է Անգլիայի վճռորոշ 11-մետրանոցը վստահվել Սակային

13/07/2021 - 13:44

Եվրո-2020-ի եզրափակչում Անգլիայի հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Իտալիային` զրկվելով բաղձալի գավաթը նվաճելու հնարավորությունից։

11-մետրանոց հարվածաշարի ժամանակ վճռորոշ է դարձել Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Բուկայո Սակայի վրիպումը, ում հարվածից հետո Իտալիայի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման հետ մղեց գնդակը, իսկ «սկուադրա աձուրան» դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն։

Մի շարք մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչու է հենց 19-ամյա ֆուտբոլիստին վստահվել վճռորոշ հարվածի իրավունքը։

Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, «երեք առյուծների» մի շարք ֆուտբելիստներ շոկի մեջ են եղել, որ Գարեթ Սաութգեյթը հարվածաշարի հինգերորդ հարվածը վստահել է հենց Սակային։

Բանն այն է, որ վճռորոշ հարվածը վստահվել է հենց Սակային, քանի որ նա մարզումների ժամանակ հիանալի է իրացրել 11-մետրանոցները։

Հաղորդվում է, որ նախորդ տարվա սեպտեմբերից սկսած` երբ Անգլիայի հավաքականը պատրաստվում էր Ազգերի լիգայի մրցաշարին, ֆուտբոլիստները մարզումների ժամանակ սկսել են բարելավել 11-մետրանոցների իրանց ունակությունները, իսկ մարզչական շտաբը հարվածները լավ իրացնողների առանձին ցուցակ է կազմել։

Հատկանշական է, որ Բուկայո Սական «երեք առյուծների» մարզչական շտաբից առաջին անգամ հրավեր ստացել է նախորդ տարվա հոկտեմբերին և մինչ այս պահը մարզումների ժամանակ հիանալի է իրացրել 11-մետրանոցները։

Երիտասարդ ֆուտբոլիստը նույնիսկ ավելի լավ է իրացրել, քան հավաքականի մի շարք առաջատար ֆուտբոլիստներ։

Նշենք, որ Սակայի նման մարզումների ժամանակ 11-մետրանոցները լավ են իրացրել նաև Ջեյդոն Սանչոն ու Մարկուս Ռեշֆորդը, ովքեր եզրափակիչ խաղում 119-րդ րոպեին հատուկ «վիճակախաղի» համար դուրս եկան փոխարինման, սակայն նույնպես վրիպեցին նշակետից։

Բացի դրանից, Daily Mail-ին հաջողվել է պարզել նաև, թե Բուկայո Սակայից հետո Անգլիայի հավաքականի կազմից ովքեր էին մոտենալու նշակետին, եթե վերջինս դիպուկ իրացներ իր հարվածը։ Սակայից հետո հաջորդաբար հարվածելու էին Ջեք Գրիլիշը, Ջորդան Պիկֆորդը և Կելվին Ֆիլիպսը, իսկ Ռահիմ Սթերլինգը ցանկում եղել է միայն իններորդը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022