Հայտնի է ԱՊԼ-ի 2019/20 մրցաշրջանի լավագույն գոլը🎥
Անգլիական Պրեմիեր լիգան կամաց-կամաց ամփոփում է 2019/20 մրցաշրջանը՝ պաշտոնական կայքում հրապարակելով մրցաշրջանի լավագույն գոլի հեղինակին։
Լավագույն գոլ է ճանաչվել «Տոտենհեմի» հարավկորեացի վինգեր Հին Մին Սոնի՝ «Բյորնլիի» դարպասը խփած գոլը։ Այդ խաղում Սոնը սեփական տուգանային հրապարակի մատույցներից խլեց գնդակը, ճանապարհին արագության հաշվին շրջանցեց մրցակցի ողջ պաշտպանությանը և գրավեց դարպասը։
# ԱՊԼ, Բյորնլի, Հին Մին Սոն, Տոտենհեմ