Հայտնի է ԱՊԼ-ի նոյեմբեր ամսվա լավագույն խաղացողը, մարզիչն ու գոլը?
Հայտնի է ԱՊԼ-ի նոյեմբեր ամսվա լավագույն խաղացողը, մարզիչն ու գոլը?
13/12/2019 - 23:54

Անգլիական Պրեմիեր լիգան ներկայացրել է նոյեմբեր ամսվա լագավույն խաղացողին, մարզչին, ինչպես նաև լավագույն գոլը։

Ինչպես տեղեկացնում է ԱՊԼ-ի պաշտոնական կայքը՝ կայքում անցկացված քվեարկության արդյունքում նոյեմբեր ամսվա լավագույն խաղացող է ճանաչվել «Լիվերպուլի» եզրային հարձակվող Սադիո Մանեն, ով նոյեմբերին դարձել է 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Լավագույն մարզիչը նույնպես «Լիվերպուլից» է։ Այս մրցաշրջանում արդեն 3 անգամ այս մրցանակին արժանանում է Յուրգեն Կլոպպը։ Գերմանացի մասնագետի գլխավորությամբ մերսիսայդյան ակումբը 4 խաղում տարավ նույնքան հաղթանակ։

Իսկ նոյեմբեր ամվսվա լավագույն գոլ է ճանաչվել Կևին դե Բրոյնեի «Նյուքասլի» դարպասը խփած գնդակը։

https://www.instagram.com/p/B6AmePIpxcn/?igshid=46m8fo9lx9uh
https://www.instagram.com/p/B6AvxQOJN46/?igshid=1atptp8e0j2n5
# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025