Հայտնի են դարձել Սիթիի ու Յունայթեդի հետաձգված հանդիպումների ժամանակացույցը
Դեկտեմբերի 31-ին անգլիական Պրեմիեր լիգան պաշտոնապես հաստատել է, թե «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Մանչեսթեր Սիթին» երբ են անցկացնելու իրենց հետաձգված հանդիպումները։
Մանկունյական երկու ակումբները 2019/20 մրցաշրջանի շրջանակում հասել էին եվրագավաթային մրցաշարերի վերջին փուլեր, ինչի արդյունքում բաց թողեցին ԱՊԼ-ի մեկնարկային տուրի իրենց հանդիպումները։
«Մանչեսթեր Յունայթեդը» 1-ին տուրի շրջանակում պետք է հյուրընկալվեր «Բյորնլիին», իսկ «Սիթին» տանը մրցելու էր «Աստոն Վիլլայի» դեմ։
«Յունայթեդն» իր հանդիպումը կանցկացնի հունվարի 13-ին (հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով 00։15), իսկ «Սիթին»՝ հունվարի 21-ին (00։15)։
# ԱՊԼ, Աստոն Վիլլա, Բյորնլի, Մանչեսթեր-Յունայթեդ, Մանչեսթեր-Սիթի