Հայտնի են դարձել ՉԼ որակավորման փլեյ-օֆֆ փուլի բոլոր զույգերը
Օգոստոսի 13-ին կայացել են Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան հանդիպումները։
Երրորդ փուլի արդյունքներով պայքարը շարունակում են «Սլովան Բրատիսլավան», «Բուդյո Գլիմտը», «Զալցբուրգը», «Լիլը», «Մալմյոն», «Միտդյուլանը», «Սպարտա Պրահան», «Սլավիա Պրահան», «Դինամո Կիևը», «Կարաբախը»։ Որակավորման փլեյ-օֆֆ փուլից պայքարը կսկսեն նաև «Յանգ Բոյսը», «Գալաթասարայը», Ցրվենա Զվեզդան» ու «Դինամո Զագրեբը»։
Մրցաշարի որակավորման փլեյ-օֆֆ փուլում կկայանան հետևյալ դիմակայությունները.
«Յանգ Բոյս» (Շվեյցարիա) – «Գալաթասարայ» (Թուրքիա)
«Միտյուլան» (Դանիա) – «Սլովան» (Սլովակիա)
«Բուդյո Գլիմտ» (Նորվեգիա) – «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)
«Մալմյո» (Շվեդիա») – «Սպարտա Պրահա» (Չեխիա)
«Լիլ» (Ֆրանսիա) – «Սլավիա Պրահա» (Չեխիա)
«Դինամո Կիև» (Ուկրաինա) – «ՌԲ Զալցբուրգ» (Ավստրիա)
«Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) – «Կարաբախ» (Ադրբեջան)
Նշենք, որ դիմակայությունների հաղթողները նվաճելու են Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի ուղեգիր, իսկ պարտված ակումբները պայքարը կշարունակեն Եվրոպա լիգայում։ Որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին հանդիպումները կայանալու են օգոստոսի 20-21-ին, իսկ պատասխան խաղերը` օգոստոսի 27-28-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բուդե Գլիմպտ, Գալաթասարայ, Դինամո Զագրեբ, Դինամո Կիև, Զալցբուրգ, Լիլ, Կարաբախ, Մալմյո, Միդյուլլան, Յանգ Բոյս, Չեմպիոնների-լիգա, Սլավիա Պրահա, Սլովան, Սպարտա-Պրահա, Ցրվենա Զվեզդա