Հայտնի են դարձել մանրամասներ Պիկեի ու Ռոբերտոյի վնասվածքներից
Իսպանական Լա լիգայի 10-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Ատլետիկո Մադրիդը» սեփական հարկի տակ 1։0 հաշվով առավելության հասավ «Բարսելոնայի» նկատմամբ։
Կատալոնական ակումբի կազմում հանդիպման 62-րդ րոպեին վնասվածքի պատճառով փոխարինվեց Ժերար Պիկեն՝ խաղադաշտում տեղը զիջելով Սերժինիո Դեստին, իսկ խաղավարտին մոտ՝ 89-րդ րոպեին, Սերժի Ռոբերտոն փորձեց հեռահար հարվածով գրավել մրցակցի դարպասը և հարվածի պահին կարծես թե վնասվածք ստացավ։
Խաղից հետո «Բարսելոնայի» պաշոտնական կայքը տեղեկացնում է, որ երկու ֆուտբոլիստներն էլ վնասվածքներ են ստացել և հայտնել է դրանց տեսակը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Պիկեի մոտ ձգվել են ծնկահոդերը, իսկ Ռոբերտոն վնասել է աջ ազդրը։ Ֆուտբոլիստների վերականգնման հստակ ժամկետները որոշելու համար նրանք դեռևս պետք է լրացուցիչ բուժզզնում անցնեն։
# Բարսելոնա, Ժերար Պիկե, Լա-լիգա, Սերժի Ռոբերտո