Հայտնի դարձան Երվո-2020-ի բոլոր մասնակիցները🎥
Նոյեմբերի 12-ին մեկնարկեց Եվրո-2020-ի անցումային հանդիպումների փյել-օֆֆ փուլի եզրափակիչ հատվածը, որին մասնակցում են Ազգերի լիգայի 2018/19 խաղարկության շրջանակում իրենց դիվիզիոնների խմբում հաղթած և այն հավաքականները, որոնց չէր հաջողվել Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճել որակավորման փուլի արդյունքում։
Հյուսիսային Իռլանդիայի հավաքականը սեփական հարկի տակ ընդունել էր Սլովակիայի ընտրանուն։
Հանդիպման հյուրերին հաջողվեց կրկնել 4 տարի առաջվա սխրանքը և պատմության մեջ երկրորդ անգամ նվաճել Եվրոպայի առաջնության խմբային փուլի ուղեգիր։ Սլովակիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում ծանր պայքարում հաղթեց 1։2 հաշվով։
Սլովակներին 17-րդ րոպեին առաջ էր մղել Յուրայ Կուցկան, իսկ հյուսիսիռլանդացիները միայն 88-րդ րոպեին կարողացան խփել պատասխան գնդակը․ ինքնագոլի հեղինակ դարձավ Միլան Շկրինյարը։ Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որը հիմնականում անցավ հավասար և զգուշավոր պայքարում, սակայն 110-րդ րոպեին սլովակներն օգտագործեցին իրենց սակավաթիվ պահերից մեկը, իսկ հաղթական գոլը խփեց Միխալ Դյուրիշը։
Այսպիսով, Ստեֆան Տարկովիչի գլխավորած հավաքականն ընդգրկվեց մրցաշարի E խմբում՝ միանալով Իսպանիայի, Շվեդիայի և Լեհաստանի հավաքականներին։
Էլ ավելի դրամատիկ պայքարում անցավ Սերբիա – Շոտլանդիա հանդիպումը, որտեղ գործը հասավ մինչև 11 մետրանոց հարվածաշար, իսկ բրիտանական հավաքականին հաջողվեց խոշոր անակնկալ մատուցել։
Կողմերի միջև կայացած առաջին խաղակեսը հիմնականում անցավ հավասար պայքարում, իսկ երկրորդ կեսը միանգամից մեկնարկեց շոտլանդացիների խփած գոլով, քանի որ 52-րդ րոպեին Ռայան Քրիստինի առաջ մղեց իր հավաքականին։
Բալկանյան հավաքականը նետվեց առաջ, որպեսզի հանդիպումը փրկի և միայն 90-րդ րոպեին Լուկա Յովիչի ջանքերով խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որի շրջանակում սերբերն ունեին առավելություն, սակայն չհաջողվեց խփել հաղթական գնդակը, իսկ հավաքականները կողմերի որոշեցին 11 մետրանոց հարվածաշարի ընթացքում, ինչն էլ ճակատագրական եղավ Լյուբիցա Տումբակովիչի սաների համար։
Շոտլանդիայի հավաքականի ֆուտբոլիստներն ավելի դիպուկ իրացրին իրենց հարվածները նշակետից։ Վճռորոշ դրաձավ Ալեքսանդր Միտրովիչի առաջին հարվածը։
Շոտլադնիայի հավաքականը 1996 թվականից ի վեր առաջին անգամ նվաճեց Եվրոպայի առաջնության խմբային փուլի ուղեգիր՝ ընգրկվելով մրցաշարի D խմբում, որտեղ հանդես է գալու Անգլիայի, Խորվաթիայի և Չեխիայի հավաքականների դեմ։
# Ալեքսանդր Միտրովիչ, ԵՎՐՈ-2020, Լուկա Յովիչ, Հյուսիսային Իռլանդիայի հավաքական, Միլան Շկրինյար, Միխալ Դյուրիշ, Յուրայ Կուցկա, Շոտլանդիայի հավաքական, Ռայան Քրիստի, Սերբիայի հավաքական, Սլովակիայի հավաքական, Ստեֆան Տարկովիչ