Հայտնի դարձան այն ակումբները, որոնք կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում
Մայիսի 28-ին ավարտվեց VBet Հայաստանի Պրեմիեր լիգայի 2020/21 մրցաշրջանը, որի շրջանակում կայացան վերջին` 25-րդ տուրի հանդիպումները։
Վերջին տուրում գրանցվեցին հետևյալ արդյունքները.
«Ալաշկերտ» 1:0 «Արարատ-Արմենիա»
«Արարատ» 5:2 «Շիրակ»
«Նոա» 1:2 «Վան»
«Փյունիկ» 0:1 «Ուրարտու»
Վերջին տուրից հետո «Ալաշկերտը» վաստակեց 46 միավոր և իր պատմության մեջ 4-րդ անգամ դարձավ Հայաստանի չեմպիոն։
«Նոան» և «Ուրարտուն» առաջնությունն ավարտեցին 41-ական միավորով` կիսելով 2-3-րդ հորիզոնականները։
«Արարատն» էլ 40 միավորով եզրափակեց լավագույն քառյակը։
Այսպիսով, 2021 թվականին Հայաստանը եվրագավթներում կներկայացնեն «Ալաշկերտը» (Չեմպիոնների լիգա), «Նոան», «Ուրարտուն» և «Արարարտը» (բոլորը` Եվրոպա լիգա)։ Վերջինս Եվրոպա լիգայի ուղեգիր նվաճեց Հայաստանի գավաթակիր դառնալու շնորհիվ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# VBet Հայաստանի Պրեմիեր լիգա, Ալաշկերտ-2, Արարատ, Արարատ-Արմենիա, Նոա, Ուրարտու