Հայկ Զաքարյանը` «Գանձասարի» սպորտային գծով փոխնախագահ 📸
Հայկ Զաքարյանը նշանակվել է Կապանի «Գանձասարի» սպորտային գծով փոխնախագահ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Զաքարյանն իր ֆուտբոլային ուղին սկսել է Interfootball հարթակում և վարել հեղինակային «Ֆավորիտներ» ու «Լեգենդներ» հաղորդաշարերը։ Այնուհետև նա դարձել է ֆուտբոլային գործակալ և հայտնի է ճապոնական ու կորեական ֆուտբոլում իր սերտ կապերով։
Ֆունկցիոները, բացի ֆուտբոլային գործունեությունից, ունի նաև ֆինանսական վերլուծաբանի, կինոսցենարիստի, ինչպես նաև շախմատի առաջին կարգի մարզչի որակավորում։
Interfootball-ի ամբողջ անձնակազմի կողմից հաջողություն ենք մաղթում Հայկ Զաքարյանին ֆուտբոլային գործունեությունում
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա, Interfootball, Գանձասար, Լեգենդներ, Հայկ Զաքարյան, հայկական-ֆուտբոլ, ՀՊԼ, Ֆավորիտներ