Հայկական արմատներով ֆուտբոլիստը տեղափոխվեց «Բարսելոնա»

Հայկական արմատներով ֆուտբոլիստը տեղափոխվեց «Բարսելոնա»

14/07/2025 - 14:51

«Բարսելոնան» դանիական «Կոպենհագենից» ձեռք է բերել վինգեր Ռունի Բարդաղջիին, հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը։

Կողմերի պայմանագիրը կգործի մինչև 2029 թ. հուլիսի 1-ը։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով` «բլաուգրանան» 19-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել 2 միլիոն եվրո։ «Կոպենհագենը» եզրային հարձակվողի հաջորդ տրանսֆերից մասնաբաժին կունենա։

Երիտասարդ ֆուտբոլիստը կխաղա «Բարսելոնա Բ»-ում, որը հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Իսպանիայի չորրորդ դիվիզիոնում։

Բարդաղջին «Կոպենհագեն» էր տեղափոխվել 2020 թ. օգոստոիսն, 84 խաղում խփել է 15 գոլ, կատարել 1 ասիստ։

Բարդաղջին ծնվել է Քուվեյթում։ Նախանական տեղեկություններով` նա հայկական արմատներ ունի։ Sportaran-ը գրում է, որ ֆուտբոլիստի ծնողները Սիրիայի Հալեպ քաղաքից են։ Բարդաղջիի հորական պապը հայը է։

Բարդաղջին 6 տարեկանից ընտանիքի հետ բնակվել է Շվեդիայում։ Նա 2018-2020 թթ. եղել է երկրի ամենահայտնի ակումբներից «Մալմյոյի» համակարգում։ Ֆուտբոլիստը 9 խաղում 2 գոլ է խփել Շվեդիայի Մ-21 տարեկանների հավաքականում։

Ռունի Բարդաղջիի կրտսեր եղբայրը` Ռայան Բարդաղջին էլ հրավիրվում է Շվեդիայի Մ-16 հավաքական։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023