Հայաստան – Վրաստան հանդիպման բոլոր տոմսերը սպառվել են 📸

Հայաստան – Վրաստան հանդիպման բոլոր տոմսերը սպառվել են 📸

13/03/2025 - 22:47

Ազգերի լիգայի խաղարկության B/C դիվիզիոնների անցումային փլեյ-օֆֆ-ի Հայաստան – Վրաստան դիմակայության առաջին հանդիպման բոլոր տոմսերը սպառվել են, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը կայքը։

Տեղեկությունը հաստատում է նաև Tickets.ffa.am կայքը, որի միջոցով կայացել է տոմսերի վաճառքը։

Հայաստան – Վրաստան դիմակայության առաջին հանդիպումը կայանալու է մարտի 20-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում։

Հիշեցնենք, որ Թբիլիսիի Բորիս Պայչաձեի անվան «Դինամո Արենա» ստադիոնում մարտի 23-ին կայանալիք պատասխան հանդիպման բոլոր տոմսերը նույնպես սպռավել են։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023