Հայաստան – Հյուսիսային Մակեդոնիա հանդիպման տոմսերի արժեքները
Մեկնարկել է Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի չորրորդ տուրի Հայաստան – Հյուսիսային Մակեդոնիա հանդիպման տոմսերի վաճառքը։
ՀՖՖ մամուլի ծառայթյունը հայտնում է, որ տոմսերն ունեն հետևյալ արժեքները.
Հյուսիսային և Հարավային տրիբունաներ – 1000-3000 դրամ
Արևելյան տրիբունա – 5000-8000 դրամ
Արևմտյան տրիբունա – 10000 դրամ
Տոմսերի վաճառքն իրականացվում է https://tickets.ffa.am/ կայքում։ Տոմսերը հնարավոր է գնել միայն անձնագրային նույնականացում անցնելուց հետո։ Մեկ անձը կարող է գնել ոչ ավել, քան 4 տոմս։
Հիշեցնենք, որ Հայաստան – Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 13-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ազգերի լիգա, Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա, Հայաստանի-հավաքական, Հյուսիսային Մակեդոնիայի հավաքական, ՀՖՖ