Հայաստան – Իտալիա, Հայաստան – Բոսնիա և Հերցեգովինա. տոմսերը վաճառքում են

Հայաստան – Իտալիա, Հայաստան – Բոսնիա և Հերցեգովինա. տոմսերը վաճառքում են

26/08/2019 - 16:22

Օգոստոսի 26-ից սկսվում է Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան – Իտալիա և  Հայաստան – Բոսնիա և Հերցեգովինա խաղերի տոմսերի վաճառքը։ ՀՖՖ-ի գնային նոր քաղաքականության համաձայն՝ կրկին մեծամասնություն կկազմեն 1000 դրամ արժողությամբ տոմսերը։ 

Հայաստան – Իտալիա հանդիպումը նախատեսված է սեպտեմբերի 5-ին՝ ժամը 20։00-ին, Հայաստան – Բոսնիա և Հերցեգովինա մրցավեճը՝ սեպտեմբերի 8-ին՝ ժամը 17։00-ին։ Տոմսերը կարելի է ձեռք բերել «Հանրապետական» մարզադաշտի՝ Վրացյան և Չարենցի փողոցներում տեղակայված տոմսարկղերից։ Տոմսարկղերը կգործեն ամեն օր՝ ժամը 12։00-ից 20։00-ը։ Միևնույն անձի կողմից 5 տոմսից ավելի ձեռք բերելու դեպքում ինքնությունը հաստատող փատաթղթի առկայությունը պարտադիր է։ Կուտակումներից խուսափելու համար ՀՖՖ-ն հորդորում է խաղի օրը մարզադաշտ գալ մեկնարկից 2 ժամ առաջ։

Տոմսերի արժեքը՝ ըստ խաղերի՝

Հայաստան – Իտալիա՝

Արևմտյան տրիբունայի կենտրոնական հատված -12000 դրամ
Արևմտյան տրիբունայի կողային հատվածներ – 10000 դրամ
Արևելյան տրիբունայի կենտրոնական հատված – 6000 դրամ
Արևելյան տրիբունայի կողային հատվածներ -3000 դրամ 
Հյուսիսային և հարավային տրիբունաներ – 1000 դրամ

Հայաստան – Բոսնիա և Հերցեգովինա

Արևմտյան տրիբունայի կենտրոնական հատված – 9000 դրամ
Արևմտյան տրիբունայի կողային հատվածներ – 7000 դրամ
Արևելյան տրիբունայի կենտրոնական հատված – 5000 դրամ
Արևելյան տրիբունայի կողային հատվածներ – 3000 դրամ 
Հյուսիսային և հարավային տրիբունաներ – 1000 դրամ

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023