Հայաստանում ֆուտբոլը կդասավանդվի ավագ դպրոցներից մեկում
Հայաստանի Հանրապետության կրթական համակարգում նորամուծություն է սպավում։ Առաջին անգամ դպրոցներում ֆուտբոլը կդասավանդվի՝ որպես ընտրովի առարկա։
Հայաստնի ֆուտբոլի ֆեդերացիայում Գեղարքունիքի մարզի ներկայացուցիչ Դավիթ Դավթյանը Facebook-յան իր էջում գրառում է կատարել՝ հայտարարելով, որ հաջորդ ուսումնական տարվանից Վարդենիսի Հ.Համբարձումյանի անվան ավագ դպրոցում կդասավանդվի ֆուտբոլ մարզաձևը․
«Վարդենիսի Հ.Համբարձումյանի անվան ավագ դպրոցի տնօրինության հետ համատեղ աշխատանքի արդյունքում ունեցանք մեծ ձեռքբերում:
Հանրապետությունում առաջին անգամ փորձ է արվում նոր ուսումնական տարվանից ավագ դպրոցում ձևավորել մարզական հոսք «Ֆուտբոլ» մարզաձևից:
Ծրագրի ներդրումը թույլ կտա երիտասարդների և աղջիկների շրջանում մեծացնել հետաքրքրությունը ֆուտբոլ մարզաձևի նկատմամբ:
Եվ վերջապես մասսայականությունից դեպի նեղ մասնագիտական որակավորում»,- գրել է Դավթյանը՝ կցելով հետևյալ փաստաթղթի լուսանկարը․
# հայկական-ֆուտբոլ