Հայաստանն ու Վրաստանը Մ-20 աշխարհի առաջնությունն ընդունելու համատեղ հայտ կներկայացնեն
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիշիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանն ու Վրաստանը մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության համատեղ հայտ են ներկայացնելու.
«Հաշվի առնելով Հայաստանի ու Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաների բարիդրացիական հարաբերությունները` որոշել ենք 2029 թ. աշխարհի երիտասարդական աշխարհի առաջնություններն անցկացնելու հայտ ուղարկենք։
ՈՒԵՖԱ-ն հաստատել է, որ աջակցելու է մեր համատեղ հայտին»,- նշել է Մելիքբեկյանը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արմեն Մելիքբեկյան, Լևան Կոբիաշվիլի, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, ՀՖՖ, Հֆֆ-նախագահ, Մ-20 Աշխարհի առաջնություն, Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիա