Հայաստանն ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում բարձրացել է 33-րդ տեղ 📸
Հայաստանն ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում բարձրացել է 33-րդ տեղ 📸
20/02/2026 - 12:24

«Նոայի»` Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում «ԱԶ Ալկմարին» հաղթելու (1:0) շնորհիվ Հայաստանն ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում վաստակել է ևս 0,500 միավոր։

Հայաստանը շրջանցել է Մոլդովային` 15,062 միավորով բարձրանալով 33-րդ տեղ։

Եթե հաջողվի պահպանել այդ դիրքը, 2027/28 մրցաշրջանից Հայաստանի գավաթի խաղարկության հաղթողը եվրագավաթային պայքարը կսկսի Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլից։

33-րդ տեղի համար Հայաստանի հիմնական մրցակիցներն այժմ Ֆինլանդիան (35-րդ տեղ, 14,000 միավոր), Կոսովոն (36-րդ տեղ,13,989) ու Բոսնիա և Հերցեգովինան (13,718, 38-րդ տեղ) են, որոնք եվրագավաթային մրցաշարերում դեռ մեկական մասնակից ունեն։

Համեմատության համար` նշենք, որ այդ բոլոր երկրների չեմպիոնները նույնպես խաղում են Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ում։

Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկին» դիմակայության առաջին խաղում անսպասելի ոչ-ոքի (1:1) է գրանցել անգլիական «Քրիստալ Փելասի» հետ, իսկ «Դրիտան» (Կոսովո) և ԿուՊՍ-ը (Ֆինլանդիա) պարտվել են համապատասխանաբար «Ցելյեին» (Սլովենիա, 2:3) ու «Լեխին» (Լեհաստան, 0:2)։

Անցումային փլեյ-օֆֆ-ի պատասխան հանդիպումները կկայանան փետրվարի 26-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026