Հայաստանի ներկայացուցիչների նախնական պատվերները ծանրամարտի ԱԱ-ում
Հոկտեմբերի 2-ին Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում կմեկնարկի ծանրամարտի աշխարհի առաջնությունը։
Ներկայացնում են Հայաստանի ներկայացուցիչների նախնական պատվերները։
Գառնիկ Չոլակյանը (60կգ) պատվիրել է ամենաբարձր քաշերից մեկը` 295կգ (երկամարտի համար)։ Նույնքան են պատվիրել նաև Պակ Ին Չհոլը (ԿԺԴՀ) և Վան Հաոն (Չինաստան)։
71կգ քաշային կարգում Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյանը նախնական պատվիրել է ամենաբարձր քաշը` 350կգ։ Նրա հիմնական մրցակիցներն են Յուսեֆ Գենչը (Թուրքիա, 346կգ), Հե Յուցզին (Չինաստան, 345) և Վիրապոն Վիչուման (Թաիլանդ, 342)։
88կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Սուրեն Գրիգորյանը, որը պատվիրել է 375կգ։ Այդ արդյունքը ցույց տալու դեպքում Գրիրգորյանին բարդ կլինի խառնվել մեդալային պայքարին։ Ամենաբարձր քաշն այստեղ պատվիրել է կոլումբացի Յեյսոն Լոպեսը (390կգ), որին մրցակիցները կլինեն մոլդովացի Մարին Ռոբուն (380) և Ռո Կվան Ռյոլը (ԿԺԴՀ, 380)։
88կգ քաշային կարգի մրցմանը կմասնակցի նաև աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, փոխչեմպիոն ու կրկնակի բրոնզե մեդալակիր Անդրանիկ Կարապետյանը։ 29-ամյա մարզիկը փոխել է մարզական քաղաքացիությունը և առաջին անգամ կներկայացնի Բոսնիա և Հերցեգովինան։ Նա նախնական պատվիրել է 371 կգ։
110կգ քաշային կարգում թեժ պայքար է սպասվում։ Գարիկ Կարապետյանը և Սիմոն Մարտիրոսյանը կփորձեն ձեռնոց նետել Օլիմպիական չեմպիոններ, ուզբեկներ Ակբար Ջուրաևին (Տոկիո-2020-ի ոսկե մեդալակիր) և Ռուսլան Նուրուդինովին (Ռիո-2016-ի ոսկե մեդալակիր)։
Ջուրաևն ու Նուրուդինովը երկամարտի համար պատվիրել են 421-ական, իսկ Կարապետյանն ու Մարտիրոսյանը` 420-ական կգ։
Վարազդատ Լալայանը (+110կգ) կփորձի պաշտպանել չեմպիոնի տիտղոսը։ Օլիմպիական փոխչեմպիոնը պատվիրել է 460կգ։ Նրա հիմնական մրցակիցը կլինի Հայաստանի հավաքականի նախկին անդամ, այժմ Բահրեյնը ներկայացնող Գոռ Մինասյանը, որը երկամարտի համար նույնպես 460կգ է պատվիրել։
Կանանց պայքարում Հայաստանի կունենա միայն մեկ ներկայացուցիչ` Աննա Ամրոյանը։ Եվրոպայի փոխչեմպիոնը հանդես կգա 77կգ քաշային կարգի B խմբում։ 19-ամյա մարզուհին պատվիրել է 240կգ և մեդալի հավակնորդ չէ։
Հայաատանի ներյայացուցիչների մրցելույթների ժամանակացույցը.
Հոկտեմբերի 3
Գառնիկ Չոլակյան (60կգ)` 21:30
Հոկտեմբերի 5
Գոռ Սահակյան (71կգ)` 21:30
Հոկտեմբերի 7
Սուրեն Գրիգորյան (88կգ)` 19:00
Հոկտեմբերի 8
Աննա Ամրոյան (77կգ, B խումբ)` 19:00
Հոկտեմբերի 10
Սիմոն Մարտիրոսյան, Գարիկ Կարապետյան (երկուսն էլ` 110կգ)` 21:30
Հոկտեմբերի 11
Վարազդատ Լալայան (+110կգ)` 18:00
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անդրանիկ Կարապետյան, Աննա Ամրոյան, Գառնիկ Չոլակյան, Գարիկ Կարապետյան, Գոռ Սահակյան, Ծանրամարտի ԱԱ, Սիմոն Մարտիրոսյան, Սուրեն Գրիգորյան, Վարազդատ Լալայան