Հայաստանի Մ21 հավաքականի առանց հաղթանակների ու պարտությունների տխուր շարքը շարունակվում է 🎥
Եվրո-2027-ի որակավորման փուլի E խմվբի 6-րդ տուրում Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը Երևանում 0:1 հաշվով պարտվեց Շվեդիայի հասակակիցների թիմին։
Հանդիպման միակ գոլը 23-րդ րոպեին խփեց բելգիական «Գենտի» վինգեր Մոմոդու Սոնկոն։
Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը պարտվել է բոլոր խաղերում և վերջին` 6-րդ տեղում է։ Շվեդիա Մ21-ը 9 միավորով չորրորդ տեղն է զբաղեցնում։
Առհասարակ, Հայաստանի երիտասարդական հավաքականն արդեն 27 խաղ է հաղթանակ չի տարել` գրանցելով ընդամենը 4 ոչ-ոքի, կրելով 23 պարտաւթյուն։
Վերջին հաղթանակը Հայաստանի Մ21 հավաքականը տարել է 2021թ. սեպտեմբերի 2-ին` 2:0 հաշվով առավելության հասնելով Ֆրաերյան կղզիների հասակակիցների թիմի նկատմամբ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արմեն Գյուլբուդաղյանց, Եվրո-2027, Եվրոպայի երիտասարդական առաջնություն, Հայաստանի Մ-21 հավաքական, Հայաստանի-երիտասարդական-հավաքական, Շվեդիայի Մ21 հավաքական