Հայաստանի Մ19 հավաքականը ոչ-ոքի գրանցեց Թուրքիայի հետ 🎥
Հայաստանի Մ19 հավաքականը ոչ-ոքի գրանցեց Թուրքիայի հետ 🎥
27/03/2026 - 18:58

Ֆուտբոլի Հայաստանի Մ19 հավաքականը Եվրոպայի առաջնության որակավորման B լիգայի B2 խմբի երկրորդ տուրում ոչ-ոքի (1:1) գրանցեց Թուրքիայի թիմի դեմ խաղում։

Ռազմիկ Գրիգորյանի գլխավորած թիմից 17-րդ րոպեին բացեց «Նոայի» հարձակվող Մայքլ Ասրիյանը, որին մրցակիցը 34-րդ րոպեին պատասխանեց «Գալաթասարայի» պաշտպան Յուսուֆ Կահրամանի դիպուկ հարվածով։

Հայաստանի թիմը երկրորդ ոչ-ոքին գրանցեց ու 2 միավորով խմբում 3-րդն է։ Թուրքերը 4 միավորով խմբի առաջատարն են։

Երկրորդ տեղը զբաղեցնող Կոսովոն նույնպես 4 միավոր ունի։ Ջիբրալթարը մրցաշարի երկու խաղում էլ պարտվել է 0:7 հաշվով և վերջինն է` 4-րդը։

Հայ ֆուտբոլիստները մրցաշարի վերջին խաղում մարտի 30-ին կմրցեն հենց Ջիբրալթարի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026