Հայաստանի Մ19 հավաքականը անհավանական հաշվով հաղթել է Ջիբրալթարին 🎥
Հայաստանի Մ19 հավաքականը անհավանական հաշվով հաղթել է Ջիբրալթարին 🎥
31/03/2026 - 13:00

Ֆուտբոլի Հայաստանի Մ19 հավաքականը Եվրոպայի առաջնության որակավորման B լիգայի B2 խմբի վերջին` 3-րդ տուրում 9:0 հաշվով ջախջախել է Ջիբրալթարի հասակակիցների թիմին։

Ռազմիկ Գրիգորյանի գլխավորած թիմից աչքի ընկավ 8 տարբեր ֆուտբոլիստ։ Դուբլ գրանցեց Ժիրայր Աշիկյանը («Փյունիկ»), մեկական գոլ խփեցին Մայքլ Ասիրյանը, Ալբերտ Գարեգինյանը, Դավիթ Դավթյանը (բոլորը` «Նոա»), Հարություն Մովսիսյանը, Մարտուն Հովհաննիսյանը (երկուսն էլ` «Արարատ-Արմենիա»), Դավիթ Բաթոյանը («Ռոստով», Ռուսաստան), Դանիել Համբարձումովը («Կրասնոդար», Ռուսաստան)։

Հայաստանի Մ19 հավաքականը 5 միավորով խմբում զբաղեցրել է երկրորդ տեղը։ B2 խումբում 7 միավորով հաղթեց Կոսովո Մ19-ը, որը պայքարը կշարունակի A լիգայում։

Թուրքիան 4 միավորով երրորդ տեղը զբաղեցրեց, Ջիբրալթարն էլ պարտվեց բոլոր երեք խաղերում` եզրափակելով խումբը։

Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստները խմբի մյուս խաղերում ոչ-ոքի էին գրանցել Կոսովոյի (1:1) ու Թուրքիայի (1:1) հետ։

Հայաստանի Մ19 հավաքականը պաշտոնական խաղում նախորդ հաղթանակը տարել էր 2021թ. նոյեմբերի 16-ին` 1:0 հաշվով առավելության հասնելով նույն Ջիբրալթարի նկատմամբ։

Բոլոր հավաքականների շրջանում Մ19 թիմը տարել է Հայաստանի պատմության մեջ ամենախոշոր հաշվով հաղթանակը։

Մինչև այս ռեկորդը պատկանում էր Հայաստանի ազգային հավաքականին, որը 2016թ. մայիսի 29-ին 7:1 հաշվով ջախջախել էր Գվատեմալայի թիմին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026