Հայաստանի Մ-21 հավաքականը կրկին ձախողվեց` պարտվելով նաև Հյ. Մակեդոնիային🎥
Եվրո-2023-ի որակավորման փուլի 5-րդ տուրում Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականը H խմբի շրջանակում Երևանում մրցեց Հյուսիսային Մակեդոնիայի իրենց տարեկիցների ընտրանու դեմ։
Ցավոք, Ռաֆայել Նազարյանի սաները կրկին պարտվեցին` այս անգամ 1:2 հաշվով։
Նախ 25-րդ րոպեին հյուսիսմակեդոնացիներին առաջ մղեց Մարկո Գյորգևսկին, ապա 84-րդ րոպեին իր թիմի առավելությունը կրկնապատկեց Մեթոդի Մաքսիմովը։
Հայաստանի երիտասարդական հավաքականը կարողացավ միայն 90-րդ րոպեին կրճատել հաշվի տարբերությունը. աչքի ընկավ Նարեկ Գրիգորյանը։
Այս պարտությունից հետո մեր ընտրանին մնաց նախապես վաստակած 3 միավորով և H խմբի շրջանակուն նահանջեց վերջին` 6-րդ հորիզոնական, իսկ Հյուսիսային Մակեդոնիան իր միավորների քանակը հասցրեց 5-ի ու բարձրացավ 3-րդ հորիզոնական։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Եվրո-2023, Հայաստանի-երիտասարդական-հավաքական, Հայաստանի-Մ-21-հավաքական, Հյուսիսային Մակեդոնիայի Մ-21 տարեկանների հավաքական, Նարեկ Գրիգորյան, Ռաֆայել Նազարյան