Հայաստանի հավաքականի կազմից ո՞ր ֆուտբոլիստներն են ամենաշատը վազել Լիխտենշտեյնի դեմ խաղում

Հայաստանի հավաքականի կազմից ո՞ր ֆուտբոլիստներն են ամենաշատը վազել Լիխտենշտեյնի դեմ խաղում

28/03/2021 - 10:21

Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի 1-ին տուրի շրջանակում Հայաստանի հավաքական ը J խմբում հյուրընկալվելիս 1:0 հաշվով ծանր հաղթանակ տարավ Լիխտենշտեյնի հավաքականի նմատմամբ։

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Telegram-ի պաշտոնական ալիքը` հղում կատարելով Instatscout վիճակագրական կայքին, այդ խաղում մեր հավաքականի կազմից ամենաշատը վազել է Սարգիս Ադամյանը (10284 մ)։

Ադամյանին հաջորդում են Անդրե Չալըշըրը (10175 մ) և Կամո Հովհաննիսյանը (10036 մ)։

Հիշեցնենք, որ որակավորման փուլի 2-րդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը մարտի 28-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմրցի Իսլանդիայի հավաքականի դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է 20:00-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023