Հայաստանի հավաքական է հրավիրվել ևս երկու ֆուտբոլիստ

Հայաստանի հավաքական է հրավիրվել ևս երկու ֆուտբոլիստ

14/03/2025 - 13:17

Երևանի ԲԿՄԱ-ի պաշտպան Պետիկ Մանուկյանը և հարձակվող Էրիկ Էլոյանը հրավիրվիել են Հայաստանի ազգային հավաքական, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Երկու ֆուտբոլիստներն էլ առաջին անգամ են հրավիրվել ազգային թիմ։

19-ամյա Մանուկյանը Fastex Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 18 խաղում 1 գոլ է խփել, իսկ 20-ամյա Էլոյանը 20 խաղում մրցակիցների դարպասը գրավել է 6 անգամ, կատարել 3 ասիստ։

Հայաստանի հավաքականի`Վրաստանի թիմի դեմ Ազգերի լիգայի B/C դիվիզիոնների անցումային փլեյ-օֆֆ-ի հանդիպումների համար նախատեսված հայտացուցակում ևս նորեկ կար. առաջին անգամ հրավիրվել էր «Ուրարտուի» հարձակվող Նիկոլաս Կալուկյանը։

Վրաստանի դեմ Հայաստանի հավաքականն առաջին հանդիպումը կանցկացնի մարտի 20-ին Երևանում, իսկ պատասխան խաղը` մարտի 23-ին Թբիլիսիում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023