Հայաստանի հավաքականի հայտացուցակում փոփոխություն է տեղի ունեցել 📸
«Ալաշկերտի» պաշտպան Արսեն Սադոյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
27-ամյա ֆուտբոլիստը հավաքականի հայտացուցակում փոխարինել է «Ուրարտուի» վինգեր Կարեն Մելքոնյանին, որը վնասվածք ունի։
Սադոյանը 2025թ. հոկտեմբերին արդեն հրավիրվել է Հայաստանի հավաքական, բայց դեռ ազգային թիմում չի նշել նորամուտը։ Նա ընթացիկ մրցաշրջանում 17 խաղում 1 ասիստ է կատարել։
Հիշեցնենք, որ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը մարտի 29-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընկերական հանդիպում կանցկացնի Բելառուսի ազգային հավաքականի հետ։
Նախատեսված էր, որ Հայաստանի հավաքականն Աբու Դաբիում ևս մեկ ընկերական հանդիպում պետք է անցկացնի Արաբական Միացյալ Էմիրությունների թիմի հետ, բայց, Մերձավոր Արևելքում տիրող լարված իրավիճակով պայմանավորված, խաղը չեղարկվել է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Ալաշկերտ, Արսեն Սադոյան, Եղիշե Մելիքյան, ընկերական-հանդիպումներ, Կարեն Մելքոնյան, Հայաստան - Բելառուս, Հայաստանի-հավաքական