Հայաստանի հավաքականի հայտացուցակում նորեկ կա
Հայաստանի հավաքականի հայտացուցակում նորեկ կա
06/10/2025 - 12:46

Հայաստանի ազգային հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում սկսել է մարզական հավաքը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

Հավաքականի ճամբար արդեն ժամանել են հետևյալ ֆուտբոլիստները.

  • Հենրի Ավագյան – «Փյունիկ»
  • Օգնյեն Չանչարևիչ – «Նոա»
  • Արսեն Բեգլարյան – «Ալաշկերտ»
  • Արսեն Սադոյան – «Ալաշկերտ»
  • Կամո Հովհաննիսյան – «Արարատ-Արմենիա» 
  • Սերգեյ Մուրադյան – «Նոա»
  • Ստյոպա Մկրտչյան – «Օսիեկ» (Խորվաթիա)
  • Էրիկ Փիլոյան – «Ուրարտու»
  • Էդգար Գրիգորյան – «Արարատ-Արմենիա»
  • Գեորգի Հարությունյան – «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)
  • Էրիկ Սիմոնյան – «Ուրարտու» 
  • Դավիդ Դավիդյան – «Ռոտոր Վոլգոգրադ» (Ռուսաստան)
  • Նարեկ Աղասարյան – «Ուրարտու»
  • Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)
  • Ուգոչուկվու Իվու – «Ռուբին» (Կազան, Ռուսաստան)
  • Կարեն Նալբանդյան – «Ալաշկերտ»
  • Կարեն Մուրադյան – «Արարատ-Արմենիա»
  • Ժիրայր Շաղոյան – «Արարատ-Արմենիա»
  • Էդգար Սևիկյան – «Ակրոն» (Ռուսաստան)
  • Արթուր Սերոբյան – «Արարատ-Արմենիա» 

Հայաստանի հավաքականին միացել է նաև «Ալաշկերտի» ձախ պաշտպան Արսեն Սադոյանը, որն առաջին անգամ է հրավիրվել ազգային թիմ։

Վահան Բիչախչյանը, Արթուր Միրանյանը, Տիգրան Բարսեղյանը, Հրանտ-Լեոն Ռանոսը և Նաիր Թիկնիզյանն ազգային հավաքականին կմիանան հոկտեմբերի 7-ին։ Լուկաս Սելարայանը թիմին կմիանա Բուդապեշտում։

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն ԱԱ-2026-ի եվրոպական ընտրական մրցաշարի F խմբի երրորդ տուրում հոկտեմբերի 11-ին Բուդապեշտում կհանդիպի Հունգարիային, իսկ երեք օր անց Դուբլինում կմրցի Իռլանդիայի հավաքականի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
 

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025